Վլ. Եվտուշենկովի ձերբակալությունը լուրջ հարված է ռուսաստանյան գործարար միջավայրին. Ա. Չուբայս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՖԿ «Սիստեմայի» հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի ձերբակալությունը լրջագույն հարված է Ռուսաստանի գործարար միջավայրին: Նման կարծիք է հայտնել «ՌՕՈՍՆԱՆՕ»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը:

«Ծանոթացել եմ մեղադրանքի տեքստին, և ես այն չեմ հասկանում», – խոստովանել է Չուբայսը Интерфакс-ին: «Չեմ հասկանում, ինչպես կարելի է լրջորեն խոսել Եվտուշենկովի կողմից փողերի լվացման մասին, չեմ հասկանում, ինչպես նրան կարելի է կապել «Բաշնեֆտի» մասնավորեցման հետ, որոնց հետ նա ընդհանրապես ոչ մի կապ չուներ:

Չուբայսը նշել է, որ չի կարող մեկնաբանել մեղադրանքը, քանի որ այն իր համար անհասկանալի է: «Ինչ ես ի վիճակի եմ հասկանալ, դա այն է, որ ինքնին այդ գործողությունները լրջագույն հարված են հասցնում Ռուսաստանի բիզնես-միջավայրին: Նման հարվածը հասցվում է այն ժամանակ, երբ ռուսաստանյան տնտեսությունը գտնվում է ռեցեսսիայի և ստանգնացիայի եզրին»,- ասել է Չուբայսը:




Լրահոս