
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն ապրիլի 26-ից մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Երեկ երեկոյան ԿԸՀ-ում տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատվել է քվեաթերթիկի նմուշը և որոշվել է դրանցում ընտրություններին մասնակից ուժերը բաշխել այբբենական կարգով:
Այսպիսով, քվեաթերթիկներում առաջին համարի տակ կլինի “Բարգավաճ Հայաստանը”, այնուհետև՝ “Ժառանգությունը”, “Հայ Ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հնարապետական կուսակցությունը, “Միավորված հայերը” և “Օրինաց երկիրը” :
Քվեաթերթիկները կտպագրվեն մինչև մայիսի 3-ը: