Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության` ընթացիկ տարվա հուլիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 19 հազար 506 գործարքներ: Այս գործարքների մեծ մասը՝ 33,4%-ը, բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզի մասնաբաժինը կազմել է 15,2%, Լոռու մարզինը՝ 7,8%, Արմավիրինը՝ 7,4%, Արարատի մարզինը՝ 7,2%, Արագածոտի մարզինը՝ 6,8%: Մյուս մարզերի մասնաբաժինը կազմել է 6%-ից ցածր:
Հաշվետու ամսում գործարքների շուրջ 25%-ը կազմել են օտարման, 13%-ը՝ գրավադրման, 10%-ը՝ առաջնային գրանցման, 9%-ը՝ ժառանգության, 4%-ը՝ վարձակալության գործարքները:
Նշենք նաև, որ հուլիսին մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական ամենաբարձր գինը սահմանվել է Կենտրոն համայնքում՝ 428 հազար ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, Արաբկիրում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 282,7 հազար դրամ, Նոր-Նորքում՝ 252,5 հազար դրամ, Ավանում՝ 260,2 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 250,9 հազար դրամ, Շենգավիթում՝ 256,3 հազար դրամ, Դավթաշենում՝ 275,1 հազար դրամ, Աջափնյակում՝ 249,6 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 242,3 հազար դրամ, Նուբարաշենում` 156,0 հազար դրամ: