Հայաստանի գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ոստիկանության Սիսիանի բաժնում 2012թ. մարտի 29-ին Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ,Օդնոկլասնիկիե սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է ոմն Հարութի հետ, ով խաբեությամբ իրենից հափշտակել է 327 հազար դրամ գումար:Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոմն Հարութի անվան տակ հանդես եկած անձը, Ն. Մ.-ի հետ գտնվելով էլեկտրոնային նամակագրական կապի մեջ, նրա հետ ստեղծելով կեղծ մտերմիկ հարաբերություններ, դրանով իսկ վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինիցս պահանջել է ,Վիվա Սել ՄՏՍե բջջային հեռախոսի լիցքավորման 20 քարտ` ձեւացնելով, որ դրանք պետք է տա քրեակատարողական հիմնարկի ղեկավարներից մեկին, որպեսզի իրեն չտեղափոխեն պատժախուց:Ն. Մ.-ն, տեղի տալով կեղծ հորդորներին ու խաբեությանը, մարտի 26-ին գնել է 20 հատ հազարական դրամ արժողությամբ “Վիվա Սել ՄՏՍ” բջջային հեռախոսի լիցքավորման քարտ, որոնց թվերը “Օդնոկլասնիկի” սոցիալական կայքի` իր անհատական էջով հաղորդագրության միջոցով ուղարկել է նրա հասցեին:Այնուհետեւ, քրեակատարողական հիմնարկից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու պատրվակով, Ն. Մ.-ի վստահությունը չարաշահելով, վերադարձնելու պայմանով, 2012թ. մարտի 27-ին պահանջել է հազար ԱՄՆ դոլար, ինչից ելնելով` վերջինիս մայրը Սիսիանի “ՎՏԲ” բանկի միջոցով 170 հազար դրամ գումար է փոխանցել երեւանաբնակ ընկերուհուն` Ռ. Հ.-ին, որն էլ բանկից ստանալով այն` փոխանցել է ոմն Հարութի կողմից ուղարկված, դեռեւս ինքնությունը չպարզված անձին:Բացի այդ, նույն օրը Հարութի անվամբ հանդես եկած վերոհիշյալ անձը, չարաշահելով Ն. Մ.-ի վստահությունը, վերադարձնելու պայմանով պահանջել է իր բջջային հեռախոսահամարների հաշվին փոխանցել 137 հազար դրամ գումար: Վերջինս գրավադրված մատանու դիմաց ստացած գումարից ,Վիվա Սել ՄՏՍե ՓԲԸ-ի` Սիսիանի գրասենյակից մաս-մաս նրան է փոխանցել պահանջված գումարը:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Խաբել են Օդնոկլասնիկիի միջոցով եվ գումարներ շորթել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ