
ԱՄՆ դատարանը մեղադրանք է ներկայացրել ծագումով եմենցի ամերիկյան քաղաքացուն՝ «Իսլամական պետության» գրոհայիններին օգնելու մտադրության և Իրաքից վերադարձած ամերիկացի զինծառայողներին սպանելու փորձի համար:
Մուֆիդ Էլֆջին ձերբալակվել է իրենց զենք վաճառողների տեղ դրած Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներից ատրճանակներ գնելու փորձ կատարելիս:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, մեղադրյալը փորձում էր Սիրիա տեղափոխել երեք մարդու, ովքեր պատրաստվում էին համալրել «Իսլամական պետության» գրոհայինների շարքերը:
Վերջին ամիսներին «Իսլամական պետության» ջիհադականները մեծ տարածք են գրավել Սիրիայի և Իրաքի հյուսիսում և հայտարարել են այդ տարածքում «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին: