Բալոտելին հիանալի խաղաց. Ռոջերս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ու թիմի ավագ Սթիվեն Ջերարդն անդրադարձել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Լիվերպուլ»-«Լուդոգորեց» հանդիպմանը (2:1): Երկուսն էլ բարձր են գնահատել հարձակվող Մարիո Բալոտելիի խաղը:

«Մենք նորմալ էինք խաղում: Դեռ շատ բան ունենք սովորելու, հատկապես խնդիրներ ունեինք հակագրոհների ժամանակ: Պետք է արժանին մատուցել Բալոտելիին:  Երկար ժամանակ նրա մոտ շատ քիչ բան էր ստացվում, բայց հիմա նա շանս ունի», – Ջերարդի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Իսկ մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է.

«Հինգ տարի անց սա ակումբի համար հիանալի երեկո էր: Ուղղակի հիանալի է, որ մենք արդյունքի հասանք: Բալոտելին հիանալի խաղաց: Մենք նրան ասել էինք, որ ավելի շատ պետք է հայտնվի տուգանային հրապարակում, իսկ նրա գոլն ուղղակի փայլուն էր», – նշել է Ռոջերսը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ը բուլղարական ակումբից հաղթանակ է կորզել վերջին րոպեներին: 93-րդ րոպեին Ջերարդի շնորհիվ խաղի հաշիվը դարձավ 2:1 :




Լրահոս