«Ռեալ»-ի հարձակվողը պետք է գոլեր խփի ամեն խաղում. Բենզեմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման և Սերխիո Ռամոսը մեկնաբանել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բազել»-ի դեմ (5:1) խոշոր հաշվով հաղթանակը:

«Չեմ կարող ասել, թե սա ռևանշ էր բոլոր պարտությունների համար: Ես մեծագույն ակումբում եմ խաղում և ինձանից միշտ ավելին են սպասում: «Ռեալ»-ի հարձակվողը պետք է գոլեր խփի ամեն խաղում: Չեմպիոնների լիգայում ցանկանում էինք ցույց տալ, որ մենք ավելի լավն ենք, քան մեր մասին մտածում են», – նշել է Բենզեման:

Իսկ պաշտպան Սերխիո Ռամոսը սատար է կանգնել թիմի ավագ և դարպասապահ Իկեր Կասիլյասին:

«Չեմ ուզում մասնակցել դարպասապահի համար բանավեճերին: Եթե ես լինեի երկրպագուների փոխարեն, չէի սուլի Կասիլյասի ետևից: Պետք է հաշվի առնել, թե նա ինչ դեր ունի «Ռեալ»-ի պատմության մեջ», – նշել է մադրիդյան թիմի պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բազել» հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով:




Լրահոս