«Արսենալ»-ի մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է իր թիմի խաղից: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Վենգերի թիմը 2:0 հաշվով զիջեց Դորտմունդի «Բորուսիա»-ին:
«Մեզ համար դժվար երեկո էր, բայց ցանկանում եմ շնորհավորել «Բորուսիա»-ին, որն ավելի լավ էր խաղում: Ես հիասթափված եմ մեր ելույթից: Պարադոքս է, բայց մենք հաշիվը բացելու երկու պահ ենք ունեցել: Բայց այն ժամանակ մենք հակագրոհների միջոցով էինք գործում: Դորտմունդյան ակումբն ավելի լավն էր, ուժեղ էր դաշտի կենտրոնում, և հաղթանակն արժանի էր: Կարծում եմ, որ մեր ակումբն այսօր խաղաց իր հնարավորութունների կեսի սահմաններում», – նշել է նա: