Ինչպես արդեն հայտնի է ,Արմենիաե հեռուստաընկերության և Gallup International Association ընկերության միջև կնքված համաձայնագրի համաձայն, վերջինս 2012թ. խորհրդարանական ընտրություններին կիրականացնի սոցիոլոգիական հարցում և էքզիթ փոլ (exit poll) ընտրությունների օրը:Gallup International Association ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան նշեց, որ ընկերության համար հաճելի է աշխատել և առաջին անգամ Հայաստանում անցկացնել էքզիթ փոլ:”Մենք հույս ունենք, որ մարդիկ ազնիվ կպատասխանեն, թե իրենք ում ընտրեցին: Հաճախ հարցնում են, թե արդյո՞ք այն մանիպուլյացիայի չի ենթարկում ընտրությունների արդյունքները: Պետք է նշեմ, որ սա երաշխիք է ընտրությունների արդյունքների մանիպուլյացիայի դեմ, և դրա մասին այստեղ խոսք լինել չի կարող”,-ասաց նա:Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ընտրություններից հետո հարցման է ենթարկվելու յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը, որը պարզապես պետք է կրկնի իր ընտրությունը և պատասխանի ևս մի քանի հարցերի:”Հայաստանում փորձ չունենք և չգիտենք, թե մարդիկ ինչպես կվերաբերեն դրան և ինչքանով կլինեն անկեղծ: Սխալվելու հավանականության մասին խոսել չենք կարող, որովհետև դրանք կարող են լինել 100% ճշտությամբ։ Բայց սա ամենաանվտանգ ընտրությունն է և մարդը վախենալու ոչինչ չի ունենա”,-ասաց նա և ավելացրեց, որ սրա արդյունքները կլինեն ավելի հավաստի, քան երես առ երես, կամ հեռախոսային հարցումների դեպքում:
Gallup International Association ընկերությունը իր աշխատանքը իրականացնելու է 131 ընտրատեղամասերում ընտրությունների մեկնարկից մինչև ավարտը: