Էբոլի տենդն անվերահսկելի է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հատարարել է, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլի տենդի բռնկումը «Գլոբալ անվտանգության սպառնալիք» է հանդիսանում:

Ելույթ ունենալով Ատլանտայում ինֆեկցիոն հիվանդությունների տարածման կանխարգելման և վերահսկման կենտրոնում՝ Օբաման ընդգծել է, որ Էբոլի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից, և եթե այն չկանգնեցվի, հիվանդների թիվը կարող է աճել՝ հասնելով հարյուր հազարների: Ամերիկացի նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարություն կստանձնի վիրուսի դեմ պայքարում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մոտավոր տվյալներով՝ Էբոլից արդեն մահացել է 2,5 հազար մարդ:

Կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ տենդի դեմ պայքարի համար անհրաժեշտ կլինի 1 մլրդ դոլար. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս