Ծայրահեղական բնույթի հանցագործությունները տեղափոխվել են համացանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ծայրահեղական բնույթի հանցագործությունների աճ է գրանցվել: 2013թ.-ին Ռուսաստանի դատարանները քնննել են նման 402 քրեական գործ, ինչը նախորդ տարվա համեմատ երկու անգամ ավել է: ՆԳՆ-ն հաստատում է այդ միտումը և բացատրում դա այն հանգամանքով, որ ծայրահեղականներին ավելի հաճախ են հայտնաբերում: Փորձագետների կարծիքով, ծայրահեղականները դադարեցրել են ուժային գործողությունները և անցել սոցցանցերի միջոցով սեփական գաղափարների տարածմանը և նոր կողմնակիցների հավաքագրմանը: Այս պահին ամենաակտիվ ցանցային ծայրահեղականները ուկրաինացի ազգայնականներն են:

Ծայրահեղական բնույթի հանցագործությունների աճի միտումը 2014թ.-ին պահպանվում է: Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում արդեն դատարան է ուղարկվել 485 նման գործ, որոնց շրջանակներում մեղադրվում է 594 մարդ:

ՆԳՆ-ում ծայրահեղական հանցագործությունների աճը բացատրում են նրանով, որ իրավապահներն ավելի հաճախ են դրանք բացահայտում. գրում է Izvestia-ն:




Լրահոս