Այս տարվա ընթացքում ՀՀ-ում ծնելիությունն աճել է 3.2%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր մամուլի ասուլիսւոմ հայտնեց, որ ծնելիության ցուցանիշները Հայաստանում 1990-ականներին նվազել են, ինչը տևել է մինչ 2001 թվականը:

«Սակայն 2001-ից մինչև 2011 թվականը ցուցանիշն ավելացավ: Ամենամեծ աճը գրանցվեց 2010 թվականին՝ 44825: 2011 թվականից կրկին նվազել է ծնելիության մակարդակը, սակայն պետք է նշել, որ 2014 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է ծնելիության աճ 3.2 տոկոսով նախորդ երկու տարիների համեմատ»,- հավելեց Կարինե Կույումջյանը:

Նա նշեց նաև, որ նորածինները խոցելի են դարձել մեր երկրում, արձանագրվում են մանկական մահացության դեպքեր: Վերջին հինգ տարիներին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշները՝ 442-512 մահ:




Լրահոս