Հիմնականում մեկնում են Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2009 թվականի հունվարի 1-ից 15-ից բարձր տարիքի անձանց 9.5 %-ը ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժի մեջ: Նրանցից 28.7 %-ը ներհանրապետական՝այսինքն ԼՂՀ, մարզեր, իսկ 71.3 %-ը միջպետական` հիմնականում Ռուսաստանի դաշնություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«2009 թվականից մեկնած և մինչև 2012 թվական չվերադարձած 15 տարեկանից բարձր անձինք կազմում են 64.6 %: Մեկնում են նաև ԱՄՆ, Կանադա: Սա այն դեպքում, երբ մեկնման ժամկետը կազմվել է երեք ամսից ավելի:

Ընդհանուր առմամբ, հետազոտության տվյալները վկայում են, որ 2009 թվականից մեկնած և 2012 թվականին դեռ չվերադարձած միգրանտների թիվը կազմում է շուրջ 29 հազար մարդ: Չորս տարվա կտրվածքով մեկնումները գերազանցել են ժամանումներին»,-հայտնեց Կարինե Կույումջյանը:




Լրահոս