Պերեստրոյկան խլեց ինձնից Ռաիսային. Մ. Գորբաչով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին լրանում է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխաիլ Գորբաչյովի կնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի մահվան 15-րդ տարելիցը: Նրանից առաջ երկրի ղեկավարների կանայք մշտապես մնում էին ստվերում, և շատերն անգամ չգիտեին, թե նրանք ինչ տեսք ունեն: Ռաիսա Գորբաչովան խախտեց այդ չգրված օրենքը:

«Կրեմլյան կանանցից միակը, ով իր ամուսնուց ավելի պակաս է կշռում», «Կոմունիստական լեդի փարիզյան շուքով»՝ գրում էին նրա մասին արտասահմանյան թերթերը:

«Սեպտեմբերն ինձ համար յուրահատուկ ամիս է: Եվ ոչ միան այն պատճառով, որ Ռաիսա Մաքսիմովնան հեռացավ. 1953-ի սեպտեմբերի 25-ին մենք նրա հետ ամուսնացել ենք», – պատմում է կնոջ մասին Միխաիլ Գորբաչովը:

Հարսանիքի համար գումար վաստակելու նպատակով իրավաբանականի ուսանող Գորբաչովը ստիպված է եղել կոմբայնի ղեկին նստել, սակայն գումարը բավականացրել է միայն հարսնացուի զգեստի համար, կոշիկները Ռաիսան ընկերուհուց է վերցրել, իսկ մատանի ամուսինը նրան նվիրել է տարիներ անց:

Բժիշկների պնդմամբ՝ Ռաիսան, ով նոր էր ապաքինվել ծանր հիվանդությունից, ստիպված է եղել ընդհատել առաջին հղիությունը, ինչի մասին ամուսինը մինչ այժմ ցավով է հիշում: Գորբաչովի խոսքով՝ իրենք կորցրել են իրենց տղային, որին նա ցանկացել է իր հոր անունով կոչել: Իսկ 2 տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Իրինան:

Գորբաչովը համոզված է, որ կնոջն իրենից խլել է «Պերեստրոյկան»:

«Մեր ընտանիքի մասին այնքան բամբասանքներ էին տարածվում: Ես դադարեցի դրանց վրա ուշադրություն դարձնել: Իսկ նա ամեն բան սրտին մոտ էր ընդունում: «Պերեստրոյկան» խլեց նրան ինձնից, ապրումները կրճատեցին Ռաիսայի կյանքը», – ասել է ԽՍՀՄ միակ նախագահը:

596777

847408




Լրահոս