
Սեպտեմբերի 14-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք են ներկայացրել 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 02.30-ին, իր ընկերներ ոմն Հայկի և Արտաշի հետ Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեի հարևանությամբ տեղադրված սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով՝ գողացել են մետաղադրամներ:
Վնասի չափը պարզվում է: