Եթե հանրաքվեի ժամանակ շոտլանդացիներն արտահայտվեն անկախության օգտին, ապա Շոտլանդիան ստիպված կլինի կրկին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել. հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Լրատվամիջոցներում այդ կապակցությամբ ենթադրություններ են հայտնվել, որ Մադրիդը կարող է վետոյի իր իրավունքն օգտագործել՝ ԵՄ նոր անդամների մուտքն արգելելու համար՝ վախենալով Կատալոնիայի անջատողական տրամադրություններից:
Մեկնաբանելով իսպանացի վարչապետի խոսքը՝ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը մտահոգություն չի հայտնել Իսպանիայի դիրքորոշման հանդեպ: Նա հիշեցրել է, որ Մադրիդը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է հարգել ժողովրդի կամարտահայտությունը. հայտնում է BBC-ն: