Այսօր հայտնի դարձավ ընդդիմության հանրահավաքի օրը: Իշխանությանը քննադատող կուսակցությունները որոշել են մեծ հանրահավաք հրավիրել:
Armlur.am-ը որոշեց ճշտել հայերի վերաբերմունքը սպասվող քաղաքական զարգացումների վերաբերյալ: Հակառակ ընդդիմության ոգևորությանը` մեր զրուցակիցների ճնշող մեծամասնությունը որևէ հույս չէր կապում ընդդիմադիրների նախաձեռնության հետ:
Թեև ժամանակ դեռ կա, բայց նրանք հաստատակամ պնդում էին, որ հանրահավաքին մասնակցելու ցանկություն չունեն, քանի որ նախ՝ դժգոհ են ընդդիմադիր կուսակցություններից, և հետո` երկրում հնարավոր փոփոխությունների հույս ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չի ներշնչում:
Միգուցե առաջիկա շաբաթներին ընդդիմադիրներին հաջողվի փոքր-ինչ ոգևորություն առաջացնել և խուսափել վերջին շրջանում ավանդական դարձած սակավամարդ հանրահավաքներից, բայցև հետզհետե պարզ է դառնում, որ ընդդիմության հետ հույսեր կապողները նույնպես քիչ են:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան