ՀՀ արտաքին պարտքը կազմում է 3.834.3 մլն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 0,8 տոկոսով և կազմել է 3,867.1 մլն դոլար:  2014 թվականի երկրորդ եռամսյակում այն կազմել է 3 850.4 մլն դոլար`  տարեսկզբի համեմատ նվազելով 1.2 տոկոսով: Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալներով` արտաքին պետական պարտքի մոտ 67.5 տոկոսը կամ 2599,2 մլն դոլարը բաժին է ընկնում բազմակողմանի վարկերին։ Վարկերի կառուցվածքում Համաշխարհային բանկի վարկերը կազմում են մոտ 41.5 տոկոս կամ 1 596.9 մլն դոլար, որոնք առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 0.8 տոկոսով։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկերը երկրորդ եռամսյակում կազմել են 24.7 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկինը` 41,1 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամինը` 67 մլն դոլար, Զարգացման ասիական բանկինը` 251.6 մլն դոլար, Արժույթի Միջազգային Հիմնադրամինը՝  494.3 մլն դոլար:

Երկկողմ վարկերը կազմել են 559 մլն դոլար: Այդ վարկերի կառուցվածքում պարտքի հիմնական մասը բաժին է ընկնում վարկերին Ճապոնիայից` 299.2 մլն դոլար, և Գերմանիայից` 222.5 մլն դոլար։

Արդեն հուլիսի 31-ի դրությամբ, ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3.834.3 մլն դոլար:




Լրահոս