Ֆրանսիայի կառավարությունը Air France-ի օդաչուներից, ովքեր երրորդ օրն է՝ զանգվածաբար հրաժարվում են դուրս գալ աշխատանքի, պահանջում է դադարեցնել գործադուլը: Ինչպես նշել է երկրի վարչապետ Մանուել Վալսը, գործադուլավորների գործողությունները «չեն հասկացվում» հասարակության կողմից և վնասում են ողջ երկրին:
Վարչապետն ընդգծել է, որ հակամարտությունն օդաչուների արհմիության և Air France-ի ղեկավարության միջև պետք է դադարեցվի:
Վալսը հատուկ նշել է, որ բացի օդաչուներից՝ մյուս ստորաբաժանումների ախատակիցները համաձայնվել են մեծ զիջումների գնալ, որպեսզի փրկեն ընկերությունը:
Air France-ի օդաչուները գործադուլ են սկսել երկուշաբթի և մտադիր են այն շարունակել առնվազն մինչև շաբաթվա վերջ: Ակցիային մասնակցում է թռիչքային անձնակազմի 60-75%-ը: Հիմնական պահանջն է՝ պահպանել օդաչուների աշխատավարձերի և սոցիալական ապահովության մակարդակը. հայտնում է ИТАР-ТАСС-ը: