Ամերիկացի դերասանուհի Եվա Մենդեսը և կանադացի կինոդերասան Ռայան Հոսլինգն աղջիկ երեխա են ունեցել. տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Լրագրոների տեղեկություններով՝ երեխան ավելի վաղ է ծնվել, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
33-ամյա Ռայան Հոսլինգը և 40-ամյա Մենդեսը սկսել են հանդիպել 2011թ. աշնանը՝ «Սոճիների տակ» ֆիլմում համատեղ աշխատանքներից հետո:
Մենդեսի հղիության մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվել էին այս տարվա սկզբին, սակայն դերասանուհին դրանք հերքել էր: