Արտահոսք եվ բռնկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 26-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի Գարեգին Ա. փողոցի թիվ 117 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ “Փյունիկ-97” ԱԳԼՃԿ-ի կոմպրեսորային տեղամասի գազի մղման խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: Կրակը մարվել է տեղի ուժերով: Հրդեհի հետևանքով դեմքի և ձեռքերի այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել 1952 թ. ծնված Ռաֆիկ Բարսեղյանը: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հիվանդանոցից դուրս է գրվել: 




Լրահոս