
Լիբիայի ազգային անցումային խորհուրդը լուծարել է ժամանակավոր կառավարությունը, – հաղորդում է Associated Press-ը,- քանի որ անցումային խորհրդի 65 անդամներ անվստահություն են հայտնել Աբդել Ռահիմ ալ-Կիբի ղեկավարած նախարարների կաբինետին։ Անցումային խորհրդի անդամները իրենց որոշումը հիմնավորել են անցումային կառավարության ոչ կոմպետենտությամբ եւ առկա խնդիրներին լուծում տալու անկաորղությամբ: