Չնայած այն բանին, որ համաշխարհային տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, միլիարդատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի:
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարի հայտնվել է 155 նոր միլիարդատեր: Միլիարդատերերի ընդանուր թիվն աճել է մինչև 2325-ը: 2013-ի համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է 7%-ով:
Հիմնականում դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի շնորհիվ, որը միլիարդատերերից մեծ մասի բնակության վայրն է: Այս տարի վերջիններիս թիվն այնտեղ ավելացել է 57-ով:
Հարուստներ մատակարարող մյուս տարածաշրջաններն են Ասիան, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները, որոնց հաշվին ցանկը համալրվել է համապատասխանաբար 52 և 42 նորեկով:
Պարզվել է, որ միլիարդատերերի՝ ամենաարագ աճող հատվածն այն է, որի ներկայացուցիչները ժառանգել են իրենց ունեցվածքի միայն մի մասը և միլիարդատեր են դարձել սեփական ջանքերի շնորհիվ. տեղեկացնում է vestifinance.ru-ն: