«Մալմյո»-ի դեմ խաղը հեշտ չէր. Կյելինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Մալմյո»-ի դեմ հաղթանակը (2:0) իր ակումբին հեշտությամբ չի տրվել: Թուրինցիներին հաղթանակ է պարգևել Կառլոս Տեվեսի դուբլը 2-րդ խաղակեսում:

«Հեշտ խաղ չէր: Անցյալ մրցաշրջանի փորձից ելնելով՝ մենք գիտենք, որ հեշտ խաղեր չեն լինում:  Կարևոր է հենց հաղթանակով մեկնարկելը: Մրցակիցն ագրեսիվորեն էր տրամադրված և լավ պատրաստված էր:

Շատ բարդ էր «Մալմյո»-ի պաշտպանությունում ազատ տարածքներ գտնելը: Երկրորդ խաղակեսում մրցակիցն արդեն հոգնել էր, և մեզ հաջողվեց մի քանի գոլային պահ ստեղծել», – նշել է նա:




Լրահոս