Իմ նպատակն է հաղթել Վ. Մարտիրոսյանին. Դենիել Դոուսոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBA վարկածով առաջին միջին քաշային կարգում (69.9) աշխարհի նախկին չեմպիոն Օստին Տրաուտը (27-2, 14 նոկաուտ), ով հաջողությամբ վերադարձավ ռինգ այս տարվա օգոստոսին՝ միավորներով հաղթելով ավստրալացի Դենիել Դոուսոնին, շատ լուրջ է տրամադրված: Չնայած, որ Դոուսենի դեմ մենամարտում 28-ամյա ամերիկացին երկու անգամ գտնվեց նոկդաունի մեջ, նա մտադիր է վերադարձնել կորցրած դիրքերը և նույնիսկ ներկայացրել է իր նպատակները:

«Իմ հաջորդ մենամարտերում ես ցանկանում եմ հանդիպել լավագույններին: Կան տարբեր մակարդակների մենամարտեր, որոնք կարող են օգնել ինձ վերադառնալ նախկին դիրքերին, այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ անցկացնել ցանկացած մակարդակի մենամարտ: Ես պատրաստ եմ մենամարտել Վանես Մարտիրոսյանի դեմ. նա աղաչում էր և խնդրում ինձ հետ մենամարտել, ես պատրաստ եմ հանդիպել Չարլո եղբայրների հետ, որոնք արդեն իսկ աղմուկ են հանել մեր դիվիզիոնում:

Կառլոս Մոլինան գոտի ունի, և ես դեմ չեմ խլել այն նրանից: Ինձ չէր խանգարի նաև իմ ընկեր Դիմիտրուս Անդրադեի գոտին: Սակայն հասկանում եմ նաև, որ ինձ անհրաժեշտ է ինչպես հարկն է»,-հայտարարել է Օստին Տրաուտ:




Լրահոս