
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ այցելել են Հայաստանի 53-ամյա քաղաքացի Սարգիս Անանյանին, ով անցյալ ամսվա վերջին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերի ընկել:
Ինչպես APA գործակալությանը հայտնել էր կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Իլախա Հուսեյնովան, Հայաստանի քաղաքացուն հնարավորություն է տրվել տեղեկություններով փոխանակվել ընտանիքի հետ: