
Միասնական շտաբում ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ներկայացրեց ԲՀԿ-ի կողմից հատուկ համակարգչային ծրագրերով հայտնաբերված խախտումներ: Վարդան Օսկանյանը ասաց, որ հայտնաբերվել է հետեւյակ տեսակի խախտումը` նույն տարեթվին, նույն օրը ծնված մարդու անուն-ազգանունը մեկ տառի տարբերությամբ կա մի քանի հատ, կամ նույն հասցեում, կամ տարբեր: Օրինակ, կա նույն անուն հայրանունով եւ ծննդյան տվյալներով մարդ հետեւյալ ազգանուններով` Հովհաննիսյան, Հովհաննեսյան, Հովանեսյան կամ Պողոսյան, Պաղոսյան, Քրմաչյան, Ղրմաչյան: Պարոն