Իտալիայում մահացել է Ռոմանովների տոհմի ամենատարեց ներկայացուցիչ իշխան Նիկոլայ Ռոմանովը: Ռոմանովների տոհմի միավորման ղեկավարը մահացել է սեպտեմբերի 15-ին՝ իր 92-ամյակից 10 օր առաջ:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, հրաժեշտի արարողությանը ներկա են եղել հանգուցյալի հարազատները, Բոլգերի քաղաքի իշխանությունների ներկայացուցիչները և ռուսական պատվիրակությունը, այդ թվում՝ Վատիկանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեևը, ով հանգուցյալի ընտանիքին է հանձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ցավակցական հեռագիրը: Նիկոլայ Ռոմանովի աճյունը կհուղարկավորվի նրա կնոջ ընտանեկան դամբարանում, ով իտալական իշխանական տոհմի ներկայացուցիչ է: