
Ն.Ս. Օ. Տ. Տ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այսօր կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք համաժողովին: Այս մասին իմանում ենք կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից:
«Սույն համաժողովին, նաեւ իրենց մասնակցությունը պիտի բերեն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդները եւ Ազգ. Իշխանության ներկայացուցիչները:
Սեպտեմբեր 19-ի առավոտ համաժողովի բացման նիստին, Վեհափառ Հայրապետը իր պատգամը պիտի ուղղի համաժողովին և նույն օրն իսկ պիտի վերադառնա Անթիլիասի Մայրավանք», – նշված է հաղորդագրությունում: