
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մեղադրել է սիրիական իշխանություններին կազմակերպության` Քոֆի Անանի խաղաղ կարգավոման ծրագրին չհետեւելու համար: Երեկ տարածած հաղորդագրության մեջ Պան գի Մունը լուրջ անհանգստությունե է հայտնում սիրիական քաղաքաների ուղղությամբ անդադար հրետանային ռմբակոծությունների վերաբերյալ: Նշենք, Անանի նախաձեռնած խաղաղ կարգավորման ծրագիրը ներառում 8 բնակավայրերում ռազմական գործողությունների դադարեցում 48 ժամվա ընթացքում:
Խաղաղ կարգավորման ծրագրի դրույթների իրագործման նպատակով ՄԱԿ-ի Ախ-ն բանաձեւ էր ընդունել, համաձայն որի Սիրիա էին գործուղվելու 300 միջազգային դիտորդներ: Այս պահին դիտորդների մի քանի խմբեր գտնվում են Սիրայում եւ ամեն կերպ փորձում են իրավիճակը վերահսկելի դարձնել: