«Հանճարների հիմնադրամը» հրապարակել է գրանտ ստացողների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի հայտնի են դաձել Ջոն և Քետրին Մակարտուրների հիմնադրամի կրթաթոշակներին արժանացողների անունները: «Հանճարների հիմնադրամի» ցանկում այս տարի ներգրավվել է 21 ազգանուն:

Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 625 հազար դոլար և կկարողանա այդ գումարը տնօրինել ըստ իր ցանկության: Գումարը կտրամադրվի մաս-մաս՝ 5 տարվա ընթացքում. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Հանճարների գրանտ» ստացողների թվում են փաստագրագետ Ջոշուա Օփենհայմերը, թարգմանիչ և պոետ Հալեդ Մատավան, պոետ Տերենս Հեյսը, նկարիչ և քաղաքական գործիչ Ռիկ Լոուն, ջազային կոմպոզիտոր և սաքսաֆոնահար Ստիվ Քոուլմանը, մուլտիպլիկատոր Էլիսոն Բեքդելը և դրամատուրգ Սեմյուել Դ. Հանտերը:

Բացի այդ՝ այս տարի գրանտ են ստացել մի շարք մաթեմատիկոսներ, պատմաբաններ, փաստաբաններ, ինչպես նաև՝  այլ մասնագիտությունների մի շարք ներկայացուցիչներ:




Լրահոս