Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավը վթարի է ենթարկվել: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ստոկհոլմում, երբ թագավորը եղել է Բրումմա օդանավակայանի ճանապարհին:
Նրա ավտոմեքենային մեկ այլ մեքենա է բախվել Նոկեբյուբրուն կամրջի վրա, ուր ներկայումս վերանորոգման աշխատանքներ են տարվում: Ինչպես հայտնել է շվեդական թագավորական ընտանիքի մամլո քարտուղարը, Կարլ Գուստավ XVI-ը չի տուժել:
Շվեդական The Local-ը տեղեկացնում է, որ 68-ամյա թագավորը սիրում է ինքնուրույն մեքենա վարել: Սակայն այս անգամ նա նստած է եղել հետևի նստարանին: «Մեքենան լրջորեն վնասվել է, սակայն թագավորը չի տուժել: Նրա հետ ամեն բան կարգին է, նա անգամ շոկի մեջ չէ», – տեղեկացրել է արքունիքի ներկայացուցիչ Մարգարետ Տուրգրենը:
Թագավորը շարունակել է ճանապարհն իր պահակախմբի մեքենայով, այնուհետև պաշտոնական այցով մեկնել Վեստերբոտտենի տարածաշրջան: