Մի՛ ներքաշեք մեզ միջկուսակցական խաղերի մեջ. ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հերքում է լուրերը, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը քարոզչական աշխատանք է կատարում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար և հորդորում ձեռնպահ մնալ մնալ նրանց, ովքեր ,սեփական շահերից ելնելովե փորձում են ոստիկանությանը ներքաշել միջկուսակցական խաղերի մեջ:Այս մասին armlur.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ որոշ զանգվածային լրատվության միջոցներում այս մասին ,հետևողականորեն և անստորագիր լուրեր են տարածվում,ե:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Արթիկի մի խումբ բանկիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ Տիգրան Պետրոսյանն արդեն անցել է տրամաբանության և բարեկրթության բոլոր սահմանները և ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարը Արթիկի տարածաշրջանում:Ըստ նամակի՝ վերջինս թեև գտնվում է արձակուրդում , սակայն շարունակում է ծառայողական մեքենայով շրջել գյուղերով ու սպառնալ մարդկանց, որպեսզի ձայն հավաքեն ՕԵԿ–ի և մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար: Բնակիչները ոստիկանապետից պահանջում էին անցկացնել ծառայողական քննություն




Լրահոս