Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի փոխնախագահ Գոռ Նահապետյանը վաճառել է «Ռիսոնտ» հոլդինգի իր բաժնեմասը, որը մասնավորապես ղեկավարում էր «Этаж» ռեստորանների ցանցը:
«Ռիսոնտ»-ը վաճառվել էր մոտ կես տարի առաջ հոլդինգի համասեփականատեր Անդրանիկ Սարգսյանին: Այսօր «Ռիսոնտ»-ը ղեկավարում է 13 քաղաքային սրճարան, «Dal Kano» պիցերիաների ցանցը, «Троя» ռեստորանը և «Розэ» կարաոկեների ցանցը:
2012թ. մաքուր վնասը կազմել է մոտավորապես 297 հազար դոլար, իսկ հասույթը՝ 2.5 մլն դոլար: Կողմերը չեն բացահայտում գործարքի մանրամասները: RestCon հոլդինգի տնօրեն Անդրեյ Պետրակովի խոսքով՝ «Этаж» ռեստորանների ցանցը շուկայում գնահատվում է 1.5-2 մլն դոլար, այսինքն` «Ռիսոնտ»-ի բիզնեսը կարող է գնահատվել 20 մլն դոլարից ավել:
Մինչ 2014թ. ավարտը Սարգսյանը ծրագրում է բացել 2 նոր ռեստորան և նույնքան՝ 2015-ի կեսին: