Armenian text to speach

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդիմեն Սահմանադրական դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀ քաղաքագետների միության գրասենյակում այսօր ներկայացվել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի գործունեության նախնական արդյունքները, որի ընթացքում ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ շտաբը հանգել է այն եզրակացության, որ ստեղծված պայմաններում ընտրակեղծիքներից խուսափելու միակ միջոցն ընտրացուցակները հրապարակելն է: Այս կապակցությամբ քիչ առաջ նիստ է գումարվել ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնում, որտեղ որոշում է կայացվել աջակցել ընտրացուցակները քվեարկությունից անմիջապես հետո հրապարակելու հարցով միասնական շտաբի` սահմանադրական դատարան դիմելու որոշմանը: 
Այսպիսով, ՀՅ Դաշնակցություն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունները միասին կդիմեն Սահմանադրական դատարան, ինչի համար նրանց անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն: Այժմ կուսակցությունները զբաղված են պատգամավորների ստորագրությունները հավքելով: Այս մասին eMedia.am -ին հայտնել են ՀՅ Դաշնակցությունից:



Լրահոս