Ադրբեջանցիները կոտրե՞լ էին Կենտրոնական բանկի կայքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե ՀՀ կենտրոնական բանկի կայքն ադրբեջանցիների կողմից հարձակման է ենթարկվել, ըստ կառույցի լրատվական բաժնի՝ չի համապատասխանում իրականությանը:

ԿԲ-ից armlur.am-ին տեղեկացրին, որ օրվա ընթացքում մոտ 30 րոպե կայքի վրա տեխնիկական աշխատանքներ են կատարվել, ինչի պատճառով կենտրոնական դրամատան պաշտոնական էջը ժամանակավորապես դանդաղ է գործել: Թեև մեր աղբյուրը հավաստիացնում է, որ, այնուամենայնիվ, այս գործում ադրբեջանական հետք է եղել, և ԿԲ-ի աշխատակիցներին հաջողվել է արագ վերացնել ցանցահենների գրոհի հետևանքները:

Լավ է, որ ադրբեջանցիների պրոֆեսիոնալիզմը չի հերիքել, որպեսզի կայքում բովանդակային միջամտություններ հասցնեն անել, և, ասենք, արտարժույթի կուրսը կամ կայքում տեղադրված տեղեկատվությունը փոփոխեն:

 




Լրահոս