
Forbes -ը հրապարակել է ամենահարուստ գեղարվեստական կերպարների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է անհավատալի խելացի եւ տպավորիչ Սմոգ վիշապը՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիենի “Հոբիթ” գրքից: Աստղի կարողությունը կազմում է 62 միլիարդ դոլար: “Բադերի պատմությունը” մուլտսերիալում իր եղբայր Սկրուջ Մակդակի մտահոգությունների պատճառը դարձած Ֆլինտհարտ Գլոմգոլդը վարկանշային աղյուսակի երկրորդ տեղում է ՝ 51.9 միլիարդ դոլար կարողությամբ: Սկրուջը, որը մշտապես աղյուսակի առաջատարների ցանկում էր, այս տարի վարկանշային աղյուսակում չի ընդգրկվել: Վիճելով եղբոր հետ, նա պարտվել է իր ողջ ունեցվածքը և այժմ հույս ունի այն հետ վերադարձնել,- գրում է rosbalt.ru -ն: “Մթնշաղի” 371-ամյա հրեշ Կարլայլ Կալլենը երրորդ հորիզոնականում է՝ 36.3 միլիարդ դոլար կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրա ֆինանսական հնարավորություններն աճել են 100 միլիոն դոլարով: 1960-ականների հայտնի ,Beverly Hillbilliesե հեռուստաշոուի հերոս Ջեդ Կլամպետը 4-րդ տեղում է` 9.8 մլրդ դոլար: Աղյուսակում հայտնություն` 5-րդ տեղ “Երկաթե մարդը” ֆիլմի ինժեներական տաղանդը և գերհերոսը՝ Թոնի Ստարկը` 9,3 մլրդ դոլար: “Վիշապի դաջվածքով աղջիկը” գրքի եւ համանուն ֆիլմի Լիսբեթ Սալանդերը եւս աղյուսակի նորեկներից է: Նա զբաղեցրել է 11-րդ տեղը ՝2,4 մլրդ դոլար: