Էկոնոմիկայի նախարարությունը հեռախոսով խոսելու վրա ծախսել է 515.000 դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղուց հայտնի փաստ է, որ ՀՀ նախարարություններն ու պետական գերատեսչությունները սիրում են պետբյուջեի հաշվին հեռախոսով խոսել: Այդ մասին Armlur.am-ն ավելի վաղ գրել էր:

ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում արդեն հայտնվել են Էկոնոմիկայի նախարարության ` հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ ամբողջական տվյալները:

Օգոստոսի 15-ին նախարարությունը հեռախոսով խոսելու վրա ծախսել է 407 հազար դրամ (օգտվում են Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերության ծառայություններից): Ապրիլ ամսին նախարարությունը հեռախոսավարձ երկու անգամ է վճարել՝  65 և 43 հազար դրամի չափով:

Այս և նախորդ տվյալները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր գերատեսչություններն անխնա օգտագործում են պետական բյուջեի միջոցները:




Լրահոս