
Սերբ Նովակ Ջոկովիչը անձնական խնդիրների պատճառով լքել է Բելգրադի մրցաշարը: “Ես ստիպված էի կայացնել դժվար ու ոչ ցանկալի որոշում և լքել Սերբիայի Բաց առաջնությունը: Հուսով եմ կհասկանաք և կաջակցենք ինձ,”- twitter-ի իր էջում գրել է մարզիկը:Միևնույն ժամանակ իսպանացի Ռաֆայել Նադալը Բարսելոնայում ընթացող մրցաշարի երրորդ շրջան է անցել: 6:1, 6:2 հաշվով նա ջախջախել է իր հայրենակից Գիլերմո Գարսիա-Լոպեսին: Երրորդ շրջանում Ռաֆայելը կխաղա Ռոբերտ Փարի – Պաբլո Անդուխար մրցավեճի հաղթողի հետ: