Նախորդ շաբաթ` սեպտեմբերի 12-ին, Օդեսայում անհայտ անձինք կրակ են բացել արտասահմանյան համարանիշով երկու ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է 1986 թվականին ծնված մի կին, իսկ մեքենայում գտնվողներից մի տղամարդ (1979թ.), հրազենային վիրավորումով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:
ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն` տեղի ունեցածը մահափորձ է եղել քրեական հեղինակություններից մեկի` 39-ամյա վրացի «օրենքով գող» Կախաբերա Պարպարլյեի դեմ: Ականատեսների խոսքով` արձակվել է մի քանի տասնյակ կրակոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ պարզ է դարձել, որ սպանված կինը կովկասյան ծագում ուներ, ով գտնվել է Мерседесе S-Class W222 մակնիշի ավտոմեքենայում` Պարպալյեի հետ: Թիկունքին հրազենային վիրավորում է ստացել նաև անվտանգության աշխատակիցներից մեկը: Երկու ինոմարկաներն էլ ամբողջովին ջարդուխուրդ են եղել:
Վարկածներ կան, որ հարձակում կատարողները եղել են զինված «Կալաշնիկով» տեսակի հրազենով: «Օրենքով գողը» ռեկաշետի հետևանքով լուրջ վնասներ չի կրել: Նա դուրս է պրծել մեքենայից և հասցրել թաքնվել: