Խեցգետին. օրը զերծ չէ դժվարություններից. սեպտեմբերի 18-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Լարված ու բարդ օր է, իրար հետևից սխալներ եք թույլ տալիս: Ցանկալի չէ ձեռնարկատիրական գործունեություն սկսելը, գործարքներ կնքելը, հատկապես` պատասխանատու: Շատ դժվար է ընդհանուր լեզու գտնել ազդեցիկ մարդկանց և ավագ սերնդի ազգականների հետ:

Աշխատեք գործել շատ զգույշ, նախաձեռնություն հանդես բերեք միայն այն դեպքերում, երբ դրա խիստ անհրաժեշտությունը զգում եք: Կարելի է տնային գործերով զբաղվել, սակայն պետք է ձգտեք խուսափել գերհոգնածությունից:

Ցուլ. Այսօր դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը. չափից ավելի շատ բան է ձեզ շեղում, դրա հետ մեկտեղ` շատ ժամանակ են խլում անօգուտ խոսակցությունները:

Հույս մի դրեք այն բանի վրա, որ ինչ-որ կարևոր բան հնարավոր կլինի քննարկել գործընկերների հետ` հանդիպումներն անցնում են զարմանալիորեն անարդյունավետ, իսկ եթե անգամ որևէ համաձայնություն ձեռք բերվում էլ է, ապա հետագայում դրանք անպայման պետք է լինում վերանայել:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է մտերիմների հետ շփումների համար:

Երկվորյակներ. Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվում, սակայն դուք չափից ավելի մեծ տեղ եք հատկացնում մանրուքներին: Խնդիրները, որ այսօր թվում են կարևոր և անլուծելի, շատ շուտով կմոռացվեն, սակայն մինչ այդ դուք կհասցնեք փչացնել  ձեր հարաբերությունները մի շարք մարդկանց հետ, ովքեր այդ դժվարություններին նույնպես առնչվում էին:

Սա ամենաբարենպաստ օրը չէ կանանց հետ շփվելու համար` դուք նրանց հանդեպ չափից ավելի պահանջկոտ եք, իսկ նրանք էլ չեն դրսևորում անհրաժեշտ ներողամտություն:

Խեցգետին. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք բարեհաջող ձևով դրանք հաղթահարում եք և հասնում  առջև դրված նպատակին: Հնարավոր է զգալի առաջընթաց այն գործերում, որոնք ձեզ առավել կարևոր են թվում: Կծնվեն հիանալի գաղափարներ, որոնք դուք անպայման կիրականացնեք ձեր ընկերների հետ միասին:

Կարգավորվում են հարաբերությունները աշխատակիցների հետ, շանս կա նոր դաշնակիցներ ձեռք բերելու:

Առյուծ. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում ծայրահեղ անկայունությամբ. ձեր տրամադրությունը փոփոխական է, ձեզ հետ լեզու գտնելը` դժվար: Աշխատավայրում կոնֆլիկտները ծագում են բավական հաճախ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն հասցնում դրանք հարթել:

Հնարավոր է դառնում լավ հարաբերություններ պահպանել ընտանիքի անդամների հետ. դուք հասկանում եք, թե ինչ կարևոր է փոխզիջում գտնելը և գնում եք զիջումների:

Կույս. Այսօր ստիպված կլինեք տագնապել` ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ստացվում, և ստիպված եք լինելու հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Սակայն դժվարությունները ձեզ չեն վախեցնում, դուք հիանալի եք գլուխ բերում մի շարք խնդիրների լուծումը, լսում եք ձեր նախազգացման հուշումներին և դրա շնորհիվ գտնում օպտիմալ լուծումներ:

Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է գնուներ կատարելու համար. ձեր բոլոր ձեռքբերումները հաջող կլինեն: Արժե հատկապես մեծ ուշադրություն դարձնել վառ, անսովոր իրերի վրա` ճաշակը ձեզ չի խաբի, և դուք ճիշտ ընտրություն կանեք:

Կշեռք. Այսօր ձեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասում: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը այդքան հեշտ չի լինի, սակայն եթե ջանքեր թափեք, այդ խնդիրը հիանալի գլուխ կբերեք:

Բարենպաստ օր է հեռավոր ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ: Լավ կանցնեն և աշխարհիկ միջոցառումները: Հիշեք, որ այսօր ձեր օրգանիզմը զգայուն է ալկոհոլի նկատմամբ, այդ իսկ պատճառով հրաժարվեք սպիրտային խմիչքներից:

Կարիճ. Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի, դա անհանգիստ ժամանակահատված է, երբ բարդություններ և խնդիրներ ծագում են բավական հաճախ, իսկ դրանք հարթելը միանգամից չի հաջողվում: Սակայն աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է գալիս, դուք վերաջպես հասկանում եք իրերի դասավորությունը:

Օրվա երկրորդ կեսը դասավորվում է համեմատաբար հաջող: Դա հաճելի հանդիպումների, ուրախալի լուրերի, անակնկալների ժամանակահատված է:

Աղեղնավոր. Աշխատեք փիլիսոփայորեն վերաբերվել այն բանին, որ այսօր ձեզ այցելող ոչ բոլոր գաղափարներն են, որ անմիջապես իրականացվում են: Պետք է զինվել համբերությամբ. դուք կսկսեք գործել այն պահին, երբ կգա դրա համար առավել բարենպաստ պահը:

Այսօր կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, ընդ որում` բավական զգալի: Դրա հետ մեկտեղ` ցանկալի չէ փող պարտք վերցնելը` ավելի լավ է կրճատել ծախսերը: Արժե հետևել ավագ սերնդի ազգականների խորհուրդներին:

Այծեղջյուր. Դժվար թե այսօր որևէ բան ձեր կյանքում շրջադարձորեն փոխվի դեպի դրականը, սակայն օրը կանցնի բավական հաճելի: Դուք տրամադրված եք լավատեսորեն, բարյացկամ եք, բաց` շփումների համար, և պատահական չէ, որ այդքանից հետո մարդիկ ձգտում են դեպի ձեզ:

Օրը հարմար է ազգականների, ընրեկների, սիրելի մարդու հետ շփումների համար: Հիանալի օր է ընտանիքի անդամներին հաճելի նվերներ անելու համար:

Ջրհոս. Օրը դասավորվում է բավականին հաջող: Զգուշավորության, ինչպես նաև ցանկացած խնդրի լուծմանը պրակտիկ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ դուք խուսափում եք սխալներից, ոչ մեկի թույլ չեք տալիս ձեզ մոլորեցնել:

Դուք դրական էմոցիաների կարիք ունեք, այդ պատճառով էլ զվարճանալու առիթը բաց չեք թողնում: Այս առումով  տեղին կլինեն մերսման կենտրոններն ու սպա-սրահները:

Ձկներ. Ոչ միանշանակ օր է:  Օրվա առաջին կեսին ոչ մի լավ բան ձեզ մոտ չի ստացվում, մի անհաջողությունը հաջորդում է մյուսին, և պատահական չէ, որ ձեռքերը վայր են իջնում, ու գործելու ցանկությունն էլ լիովին վերանում է:

Սակայն հերիք է, որ մի քիչ սպասեք, և իրավիճակը շրջադարձորեն կփոխվի: Ողջ պատճառը, իհարկե, բարենպաստ միտումների մեջ է, որոնք աստիճանաբար թափ են հավաքում:




Լրահոս