
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Այս գիշեր` առանձին վայրերում, ապրիլի 27-ին օրվա 2րդ կեսին ամենուրեք պարբերաբար սպասվում են կարճատև, ամպրոպային անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ, տեղ-տեղ` կարկուտ: Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի:Երևանում այս գիշեր տեղ-տեղ հնարավոր է թույլ անձրև, ապրիլի 27-ին օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամի 10-12մ/վ: Այս գիշեր սպասվում է +8+10, ապրիլի 27-ի ցերեկը +23+25, երեկոյան +15+17 աստիճան::