
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստակամություն է հայտնել մասնակցել «Ռեալ»-ի հետ բանակցություներին, որպեսզի վերադարձնեն Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Daily Star-ը:
Պորտուգալացին, ով միշտ հարգանքով է արտահայտվել շոտլանդացի մասնագետի հասցեին, «ՄՅՈւ»-ի կազմում հանդես է եկել 2003-2009թթ., որից հետո այն ժամանակվա համար ռեկորդային` 80 մլն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվել էր իսպանական ակումբ:
Նախորդ ամառ տեղեկություններ էին տարածվել, որ ֆուտբոլիստը երջանիկ չէ իսպանական ակումբում և ցանկանում է վերադառնալ Անգլիա: