Նախագահը Տավուշի մարզում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում: Երկրի ղեկավարի այսօրվա առաջին կանգառը Դիլիջանում էր, որտեղ նա այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ: Դպրոցը կառուցվում է մասնավոր բարեգործական ծրագրի շրջանակներում, աշխատանքները մեկնարկել են 2011թ.-ի հոկտեմբերին, իսկ այս տարվա հունիսին նախատեսվում է սկսել շինարարական լայնածավալ աշխատանքները: Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցը կառուցվում է ռուսաստանահայ բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ: Ծրագրի ընդանուր արժեքը գնահատվում է 120 միլիոն դոլար, նախատեսվում է, որ դպրոցում իրենց ուսումը կարող են ստանալ 13-18 տարեկան շուրջ 650 աշակերտներ: ՀՀ նախագահը այցելել է նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ծանոթացել է քաղաքային համայնքի բյուջեով թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքների արդյունքներին:
Նախագահի այցի մյուս կանգառը Հաղարծնի վանական համալիրն էր, որտեղ երկրի ղեկավարը ծանոթացավ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի շեյխի միջոցներով 2008-2011թթ.-ին իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Նախագահին ներկայացվեցվել են նաև Հայաստան Համայկական Հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգված և ասֆալտապատված Հաղարծին համայնք տանող ճանապարհը, ջրատար, գազատար ցանցերի անցկացման աշխատանքների արդյունքները: Ենթակառուցվածքների համար ծախսվել է 459 միլիոն դրամ:




Լրահոս