
Այսօր, ժամը 17.00-ին Երևանի թիվ 7 ընտրատարածքի ընտրական հանձաժողովը կքննարկի ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումները:Հիշեցնենք, որ դրանցից առաջինը վերաբերում է ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն, իսկ երկրորդը նախընտրական քարոզչության իրավունք չունեցող անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն: Այս մասին հայտնում է nikolpashinyan.com կայքը: