
Քաղաքացի Անի Մաթևոսյանը երեկ դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջով, որ ՀՅԴ-ն 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արտաքին և հեռուստատեսային գովազդներից հանի իր լուսանկարը:
Անին գտնում է, որ լուսանկարները առանց իր թույլտվության օգտագործելով` ՀՅԴ-ն խախտել է իր անձնական կյանքի անձեռնխելիության իրավունքը: Նա դատարան է ներկայացրել նաև հայտի ապահովման միջոցառումներ կիրառելու միջնորդություն: