
Հակառակորդն արժանի պատասխան է ստանալու սահմանին տեղի ունեցած միջադեպերի համար: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` ապրիլի 27-ին, Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով նախօրեին Դովեղ գյուղի մանկապարտեզի գնդակոծման, իսկ այսօր էլ երեք պայմանագրային զինծառայողների մահվան մասին, Սերժ Սարգսյանը նշել է, թե հայկական կողմի պատասխանը չի ուշանա:”Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, եւ մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով: Մենք ունենք ամուր բանակ եւ համապատասխան քայլերի կդիմենք: Կարծում եմ` ձեզանից ոչ մեկը չի կասկածում, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա”,- ասել է նախագահը: Նշենք, որ ապրիլի 26-ին գնդակոծվել էր Դովեղ գյուղի մանկապարտեզը, իսկ այսօր Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում գնդակոծվել էր “ՎԱԶ 2107” մակնիշի ավտոմեքենան, որում երեք պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: