Տ. Կարապետյանը դժգոհ է քաղաքական ուժերի քարոզարշավից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ խոչընդոտներ են հարուցել իր քարոզարշավի ժամանակ: Այդ մասին Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում առաջադրված Կարապետյանն ասել է այսօր` ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, իր դեմ գործունեություն է ծավալում Արարատի մարզպետարանը` գյուղապետերի օգնությամբ: Պատճառն, ըստ Կարապետյանի, այն է, որ մարզպետն աջակցում է ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանին: “Հենց այդպես են փորձում կոտրել մեր ազգին, ընտրողների կամքը: Իսկ Սահմանադրությամբ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն սեփական կամքով, այլ ոչ` ճնշումների տակ”,- նկատել է Կարապետյանը: ԺԿ առաջնորդը հիշել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի մեղքերի մասին, որ ժամանակին “ԲՏՌ-կանանց էր ուղարկում իր հանրահավաքներին, որոնք պնդում էին, թե ինքը Սերժի մարդն է”: “Այսօր մենք տեսնում ենք, որ նույնը իրականացնում է Սամվել Ալեքսանյանը ՀԱԿ-ի դեմ, եւ Կոնգրեսի հանդիպումներին 20 մարդ է գալիս”,- նկատել է Կարապետյանը: Վերջինս իր դժգոհությունն է հայտնել բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավից:




Լրահոս