«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակությանը բարդ օրեր են սպասվում: Բանն այն է, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը երկու հակահայկական բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ. մեկով նախատեսվում էր կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները, պատվիրակության մանդատը` որպես ագրեսոր երկրի, իսկ երկրորդով էլ ադրբեջանցիները, որի տակ ստորագրել էին թուրք եւ եվրոպացի մի շարք պատգամավորներ, առաջարկում էին կրկին բանաձեւ-զեկույց նախապատրաստել Արցախի մասով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` առաջին նախագիծն ուղարկվել է մոնիթորինգի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ դա իրավական որեւէ հետեւանք չի կարող ունենալ: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին, ապա ԵԽԽՎ բյուրոն այն ուղարկել է քաղաքական հանձնաժողով, որպեսզի զեկույց-բանաձեւ նախապատրաստվի: Ի դեպ, ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից երկու ներկայացուցիչներ կան՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը: Տեսնենք` ինչ կանեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: