«Հրապարակ» թերը գրում է. «Վայքի եւ մոտակա գյուղերի բնակիչներն անհանգստացած են: Սարալանջին, որի ստորոտում գտնվում է Վայք քաղաքը, նախորդ գիշեր պայթյուններ են լսել: Վերջին մի քանի օրում այստեղ ինչ-որ մեքենաներ են բերվել, եւ հորատման աշխատանքներ են տեղի ունենում: Երեկ մեզ զանգահարեցին Վայքի բնակիչները եւ հայտնեցին, որ անհայտ մի ընկերություն այստեղ ոսկու արդյունահանում է սկսում: Սակայն մարդիկ գիտեն, որ այս կողմերում ուրանի հարուստ պաշարներ կան, որոնց մասին հայտնի է դեռեւս խորհրդային տարիներից: «Այս հանքերը սովետի ժամանակ բացեցին, տեսան, որ ուրան կա ոսկու հետ եւ բարձր ճառագայթման պատճառով արգելեցին արդյունահանումը: Մեր ժողովուրդն առանց այդ էլ հիվանդ է: Մենք հասկանում ենք, որ եթե հանքը բացվի, աշխատատեղեր կլինեն, բայց եթե բոլորս ճառագայթվելու ենք, մեզ դա պետք չի»,- ասաց մի կին` Վարդուհի անունով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: